Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է վավերագրական ֆիլմի վրա, որի նկարահանումներին մասնակցել է հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապը, փոխանցում է AP-ն։
Գործակալության տեղեկություններով՝ «Ալդեաս. նոր պատմություն» անվանումը ստացած ֆիլմում ներկայացվելու են Ֆրանցիսկոս Պապի հետ Սկորսեզեի խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ տեսախցիկով վերջինիս տված վերջին հարցազրույցը։
Ֆիլմը պատմում է միջազգային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքի մասին, որը պոնտիֆիկոսը հիմնել է 2013-ին՝ երիտասարդության շրջանում մշակույթն առաջ մղելու նպատակով, այդ թվում՝ կինոմատոգրաֆիայի միջոցով։
«Դա մեզ օգնում է հասկանալ և գնահատել, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է տեսնում աշխարհը։ Ֆրանցիսկոս Պապի համար կարևոր էր, որ մարդիկ ամբողջ աշխարհում մտքեր փոխանակեն հարգանքով՝ պահպանելով նաև իրենց մշակութային ինքնությունը, և կինոն դա անելու լավագույն միջոցն է»,- ասել է Սկորսեզեն։
