Ժամանց

«Հավատարմության մատանի»՝ զույգերի համար

RAW ստարտափն աշխատում է անսովոր գաջեթի՝ անհավատարմությունը հետևելու համար նախատեսված մատանու ստեղծման վրա։ Սարքը գրանցում է տարբեր ֆիզիոլոգիական ցուցանիշներ՝ մարմնի ջերմաստիճան, զարկերակ, շարժումներ և նույնիսկ ձայն։

Մշակողների խոսքով՝ մատանին կկարողանա տարբերակել սեռական հարաբերությունը մարզանքից։ Կասկածելի ակտիվության դեպքում օղակը փոխում է գույնը՝ դառնալով վարդագույն։ Այնուհետև օգտատերը կարող է բացել բջջային հավելվածը և դիտել սարքից հավաքված տվյալների վերլուծությունը։ Այսպիսով՝ գաջեթը կկարողանա իրական ժամանակում ազդարարել հնարավոր անհավատարմության մասին։

Բաց է մնում միայն այն ​​հարցը, թե ի՞նչ կպատահի, եթե օգտատերը պարզապես հանի մատանին։