Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կողմից սիրված «Տանը մենակ» (Home alone) ֆիլմի դերասան Մաքոլեյ Քալկինն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Մաքոլեյ Քալկինին նվիրված միջոցառմանը մասնակցել է իր ընտանիքը, հարազատներն ու ընկերները, ինչպես նաև հոլիվուդյան դերասաններ, որոնց թվում է եղել Քեթրին Օ' Հարան, ով ֆիլմում մարմնավորում էր Քևինի մորը։
Քալկինն իր ելույթն ավարտել է ֆիլմից հայտնի արտահայտությամբ՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, կեղտոտ կենդանիներ»:
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/12032398d95e85d3c8411898594c9088832120.jpeg)