Ժամանց

Նեյմարը և ընկերուհին բաժանվել են երեխայի ծնվելուց մեկ ամիս անց

Նեյմարն ու ընկերուհին՝ Բրունա Բիանկարդին, պաշտոնապես բաժանվել են իրենց առաջնեկի ծնվելուց ընդամենը մեկ ամիս անց:

31-ամյա ֆուտբոլիստը և 29-ամյա Բրունան հոկտեմբերի 7-ին էին հայտարարել իրենց դստեր ծննդյան մասին՝ նշելով, որ իրենց փոքրիկը «եկել է լրացնելու իրենց կյանքը»:

Նրանց բաժանումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին լուրեր տարածվեցին, որ նրանք Նեյմարի անհավատարմության պատճառով այլևս միասին չեն:

Իր Instagram-ի «story» բաժնում Բիանկարդին հաստատել է լուրը՝ ասելով. «Սա անձնական հարց է, բայց կցանկանայի տեղեկացնել, որ ես հարաբերությունների մեջ չեմ: Պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք դա: Մենք Մեյվիի ծնողներն ենք, և դա է մեր հարաբերությունների պատճառը։ Հուսով եմ՝ դուք այլևս ինձ այդքան հաճախ չեք կապի նորությունների հետ»։