Մշակույթ

Հայրս հավատում էր այս երկրի ուժին, մշակույթին, ապագային․ Նիկոլա Ազնավուր

«Շատ հուզիչ էր իմանալ այն փաստը, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ, այս հրապարակում», – ասել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ։

«Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով։ Նա կրել է Հայաստանը իր սրտի ներքո և ներկայացրել այն համաշխարհային բոլոր հարթակներում։ Նա հավատում էր այս երկրի ուժին, խիզախությանը, հավատում էր այս երկրի մշակույթին, հավատում էր այս երկրի ապագային։ Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանենք և հաստատվենք այստեղ, ապրենք այստեղ, որպեսզի կարողանանք շարունակել իր ներգրավվածությունը, իր պարտավորությունը, որպեսզի կարողանանք ապրեցնել և իրականություն դարձնել իր իդեալները», – ասել է նա։