2025 թվականի հուլիսին Warner Bros ստուդիան սկսել է «Հարրի Փոթեր» սագայի նոր բազմասերիանոց էկրանավորման նկարահանումները՝ HBO-ի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունենում բրիտանական Լիվսդենի կինոստուդիայում։
Նախագիծը խոստանում է դառնալ ամենամասշտաբային ադապտացիան՝ ըստ Ջոան Ռոուլինգի գրքերի։ Յոթ եթերաշրջաններից յուրաքանչյուրն ամբողջությամբ կհամապատասխանի մեկ գրքի։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։
Հարրի Փոթերի դերը կկատարի 11-ամյա շոտլանդացի դերասան-դեբյուտանտ Դոմինիկ Մակլաֆլինը։ Նրա թեկնածությունն ընտրվել է ավելի քան 30 հազար երեխայի քասթինգից հետո։
Սերիալի առաջին պաշտոնական կադրում Մակլաֆլինը ներկայացել է Հոգվարդսի համազգեստով՝ հայտնի շանթանման սպին ճակատին և կլոր ակնոցներով։
«Հարրի Փոթեր» սերիալն արդեն արտադրության փուլում է»,- հայտնել են ստեղծողները սոցիալական ցանցերում։