ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ BBC պարբերականի կողմից ստեղծված Sunrise in Armenia ֆիլմն այս պահին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականն աշխարհի լավագույն զբոսաշրջային ֆիլմերի ցուցակում՝ ըստ հեղինակավոր CIFFT (Միջազգային զբոսաշրջային ֆիլմերի կոմիտե) փառատոնի ընթացիկ քվեարկության։
«Այս կարևոր միջազգային հարթակում Հայաստանը ներկայանում է իր գեղատեսիլ բնությամբ, հարուստ մշակույթով և յուրահատուկ գրավչություններով։ Քվեարկությունը շարունակվում է մինչև տարվա վերջ:
Դուք ևս կարող եք ձեր ներդրումն ունենալ Հայաստանի ճանաչման գործում՝ դիտելով, տարածելով և քվեարկելով ֆիլմի օգտին։ Քվեարկելու համար անցեք հետևյալ հղումով»,-հայտնում է կոմիտեն։