Մշակույթ

Առաջիկա օրերին սպասվում են բալետային նոր ներկայացումներ

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։

Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող եք ներկա գտնվել աննախադեպ այս միջոցառմանը՝ վայելելով բարձրաճաշակ արվեստի շունչը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։