Մշակույթ

«Վայելեցինք այն արվեստը, որը հասանելի է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Սիրելի՛ երևանցիներ, երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։

Փառատոնի բացումը նշանավորվեց Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։ Սիրով սպասում ենք ձեզ նաև այսօր՝ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը»,- գրել է քաղաքապետը: