Մշակույթ

Մահացել է գեղանկարիչ Արման Գրիգորյանը

65 տարեկան հասակում մահացել է գեղանկարիչ, արվեստի քննադատ, «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիրներ Արման Գրիգորյանը: Նա ժամանակակից գեղանկարչության և ավանգարդիստական արվեստի նշանակալի դեմքերից էր:

Արման Գրիգորյանը ծնվել է 1960 թվականին Երևանում: 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը և հիմնել «3-րդ հարկ» արվեստի խումբը (1987-1994): 2005-2015 թվականներին Գրիգորյանը դասավանդել է արվեստ և կոմպոզիցիա Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Նա մասնակցել է խմբակային ցուցահանդեսների Երևանում, Գյումրիում, Աթենքում, Լիոնում, Թուլուզում, Կեմպերում (Ֆրանսիա), Բիալիստոքում (Լեհաստան), Վիեննայում և Թբիլիսիում: Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել.

2013 թվականին՝ «Արմենիկյան երազանք», Ականաթ գալերեա, Երևան, Հայաստան
1997 թվականին՝ «Bad Religion», Չարլի Խաչատրյան գալերեա, Երևան, Հայաստան
1991 թվականին՝ L’CENT պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա

Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Արման Գրիգորյանը մշտապես աչքի է ընկել նաև իր քաղաքացիական կեցվածքով, սկզբունքայնությամբ։