Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում ներկայացնում է Պարգը՝ Survivor երգով:
⠀
Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: Պարգը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 15-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ: Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն: