Մշակույթ

«Արգելոցը» կփոխարինվի «հնավայր» բառով

ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է օրենքի ողջ տեքստում «արգելոց» բառը փոխարինել «հնավայր» բառով։

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշել է, թե միջազգային պրակտիկայում ևս սա ընդունված է. «Բացի դրանից, արգելոցը մի տեսակ արգելք պարունակող բառ է։ Իհարկե, որոշ ռեժիմներ պետք է ունենալ, ինչպես Խոսրովի արգելոցն է»: 

Ըստ նրա՝ խոսքը օրենքով նախատեսված վայրերի մասին է. «Գառնի արգելոցը, օրինակ, կդառնա Գառնի հնավայր»։ 

Ինչ վերաբերում է Գյումրիի պատմական կենտրոնին՝ «Կումայրի» արգելոցին, նա նշել է. ««Կումայրին» առանձին կքննարկենք»։