Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան -1 ℃

Рус Eng

Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

2 Դեկտեմբերի 2023, 16:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը: 

Փառատոնի բացման առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը կազմակերպիչներին, մասնակիցներին, ժյուրիին, արվեստագետներին և հուրերին է փոխանցել նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

«Այս տարի նշվում է «Կին» միջազգային կինոփառատոնի հոբելյանական 20-ամյակը, որն իրավամբ իր ուրույն տեղն ունի հայաստանյան մշակութային կյանքում: Ուրախալի է այն փաստը, որ այս տարիների ընթացում փառատոնը հաստատել է ոչ միայն իր կենսունակությունը, այլև զարգացել է, ընդլայնել աշխարհագրությունը և նախանշել շարունակականության միտումներ: Փառատոնի կարևորությունը հաստատում է ոչ միայն այն փաստը, որ մեկ հարթակում կին արվեստագետները  ներկայացնում են իրենց ստեղծագործական աշխատանքները, այլև նրանց հնարավորություն է ընձեռվում վեր հանել այնպիսի խնդիրներ, որոնք արդիական են, հուզում են հասարակությանը և ցույց տալիս կնոջ դերը ժամանակակից աշխարհում»:  

Սվետլանա Սահակյանը նախարարի անունից մեկ անգամ ևս շնորհավորել է բոլորին փառատոնի հոբելյանի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական վերելք ու հաջողություններ:

Փառատոնի բացմանը Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում ցուցադրվել է «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։

Նշենք, որ փառատոնն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հոբելյանական այս կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև խորհրդային և հետխորհրդային տարիների կին ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։

Փառատոնի ծրագրերում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից։ Մրցութային ծրագրից բացի՝ առանձին ծրագրում կցուցադրվեն նաև փառատոնի հյուրերի ֆիլմերը:
Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները։
Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ և անգլերեն ենթագրերով։ Ֆիլմերի ծրագիրը հասանելի է kinfestival.com կայքում:

Փառատոնի բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում