Այսօր ավտոբուսն ինքնավթարի է ենթարկվել։
Ժամը 13:00-ի սահմաններում թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը «Կորեայի ձորի» շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել, սակայն ավտոբուսը շարժվել ու հարվածել է դիմացի տան պարսպին։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, ձեռքի արգելակը չի գործարկել։