Քաղաքական

ՌԴ-ից 300 հայազգի քաղաքացի հետաքրքրվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացով

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրան նախորդած օրերին Ռուսաստանում բնակվող հարյուրավոր հայեր հետաքրքրվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացով. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ավետիսյանը։

Վերջինս մանրամասնեց. «Վերջին 15 օրերի ընթացքում Ռուսաստանում բնակվող շուրջ 300 հայեր հետաքրքրվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացով»։

Ավետիսյանի տեղեկացմամբ՝ հարցումները եղել են տարբեր ձևաչաձերով՝ գրավոր դիմումներ, հարցումներ, հեռախոսազանգեր։ Նրա խոսքով՝ մի մասն արդեն իսկ սկսել են փաստաթղթերով զբաղվել։

Մարիամ Սարգսյան