Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան -1 ℃

Рус Eng

Պոլիկլինիկաների միացման արդյունքում մենք կունենանք մեկը, բայց` վերանորոգած, սարքավորումներով հագեցած և պրոֆեսիոնալ մասնագետներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25 րոպե Երևանի մասին

13 Օգոստոսի 2023, 21:00

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման զրուցակիցը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն  է:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է արվել Երևանում գործող պոլիկլինիկաներին, դրանց առնչվող բարեփոխումներին, նաև քաղաքի կանաչապատմանը, մասնավորապես, վերջերս կատարված ծառահատումներին և նոր ծառերի տնկման անհրաժեշտությանը:

Վերջերս մեծ աղմուկ հանած ծառահատումների առումով Աշոտ Սարգսյանն ասաց, որ սոցիալական հարթակներում շատ հեշտ է տագնապալի լուրեր տարածել և մարդկանց հույզերի վրա խաղալ.

«Պետք է վերլուծել ու ֆիքսել, որ քաղաքապետարանը քաղաքացու և քաղաքի թշնամին չի, ծառը չեն հատում հատուկ, որ մարդկանց վնասեն: Կանաչապատման ՀՈԱԿ-ում աշխատում են մասնագետներ, քսան մասնագետ ստորագրել է եզրակացության տակ, ըստ որի՝ ծառերը ենթակա էին հատման, և ես չեմ ուզում այդ կարծիքը կասկածի տակ դնել: Մենք ականատես ենք լինում, երբ քամուց ծառեր են տապալվում, և քաղաքացիներն այդ ժամանակ էլ դժգոհում են, որ, ծառերը ժամանակին չէին հատվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում