Լուրեր
Բաքվում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել և մի շարք պահանջներ
Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոք են հայտնել ռուսական կողմի ոչ բարեկամական գործողությունների և քայլերի կապակցությամբ, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին։

Կալանավորված սրբազաններից որևէ մեկի առողջականը չի վատթարացել. ՔԿԾ
«Տեղեկությունն այն մասին, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը վատթարացել է, չի համապատասխանում իրականությանը»։

«Ինտերում» արտակարգ խորհրդակցություն է անցկացվել Լաուտարոյի և Չալհանօղլուի կոնֆլիկտի պատճառով
Միջադեպը տեղի է ունեցել ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում «Ֆլումինենսե»-ից 2-0 հաշվով պարտությունից հետո։ Հարցազրույցում Մարտինեսն ասել է. «Ուղերձը պարզ է. եթե ուզում եք մնալ, մնացեք, եթե ոչ, հեռացեք»։

ՄՊՀ-ն թույլատրել է «Վիվա Արմենիա»-ի կողմից «Օվիո»-ի 100% փայաբաժնի ձեռքբերման գործարքը
2025 թվականի հուլիսի 1-ի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է գործարքը։
Վատիկանը ներկայացրել է Ռաֆայելի վերջին վերականգնված սենյակը
Կոստանդինի սենյակը, որն ունի ընդունարանային նշանակություն, նկարազարդվել է Ռաֆայելի և նրա աշակերտների կողմից՝ 16-րդ դարի առաջին քառորդում։