Միջազգային
Ռուսաստանի ապագան Արկտիկայի զարգացման մեջ է․ Պուտին
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հիշելով Միխայիլ Լոմոնոսովի խոսքերը, որ Ռուսաստանը «կմեծանա Սիբիրի հետ միասին»։

Ադրբեջանում ՌԴ հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 28-ին, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել են նաև երկու տների տանիքներ, ինչի հետևանքով վիրավորվել է վեց երեխա։

Ադրբեջանական SOCAR-ն ավարտել է Թամարի հանքավայրի բաժնեմասի ձեռքբերումը
Գործարքը հնարավոր է դարձել SOCAR-ի կողմից երկու ընկերություններում՝ Union Energy-ում և Tamar Petroleum-ում, բաժնեմասերի գնման շնորհիվ։
Իրանի միջուկային օբյեկտներն օգտագործման համար պիտանի չեն․ Ֆիդան
Ֆիդանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը պայմաններ է ստեղծում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ սկսելու համար։