Տեսակետ
Դիվանագիտական այդ դեմարշը կբարձրացնի Երևանի սուբյեկտային հեղինակությունը
Լուկաշենկոյից, միևնույն է, ոչ մի դրական ակնկալիք չկա, բայց դիվանագիտական այդ դեմարշը կբարձրացնի Երևանի սուբյեկտային հեղինակությունը։

Ռուսաստանը խաղը տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն
Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն, Արևմուտքը և կոնֆլիկտի կողմերը, ճարները կտրած, համակերպվեն ու ճանաչեն այն, ինչ կա՝ ռեգիոնալ անվտանգության ռուսական ճարտարապետությունն ու կոնֆլիկտի լուծման հետաձգման ու ստատուս-քվոյի պահպանման ռուսական պլանը։

Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է թեմայի մեջ պահել Արևմուտքին ու Իրանին
Հայտարարության բովանդակությունը և Պուտինի կողմից Ղարաբաղ բառից տոտալ հրաժարումը պահանջում են այս ուղղությամբ ջանքերի հարյուրապատկում։

Որտե՞ղ են Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում
Ուսումնասիրելով Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների հրապարակային մասը, պարզ է դառնում, որ Վլադիմիր Պուտինին ամենաշատ հետաքրքրող կոմպոտենտը ճանապարհների բացումն է։
Երևանը պետք է կայացնի ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը. Բաբաջանյան
Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական միջավայրերի հարափոփոխ իրավիճակը, օրավուր աճող սպառնալիքները բոլոր ուղղություններով մի եզրահանգման առաջ են կանգնեցնում՝ Հայաստանը պետք է կարողանա ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին որոշում կայացնել և հաստատուն քայլերով գնալ այդ ուղղությամբ: