Հասարակություն
Հայաստանը ձգտում է դառնալ միջազգային գիտահետազոտական կենտրոն. ԲՏԱ նախարար
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է
«Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ նախագահն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր:
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի մանկավարժական համալսարանում (Beijing Normal University)։ Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։
ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ
Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։