Ռետրո
Անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ. Սերժ Սարգսյանը՝ UWC-ի բացմանը 2014թ.
Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ:

Ռուսներին հաճոյանալ, պանիսլամիզմով վախեցնել և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյել. երրորդ ուժի խնդիրը
Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։

32 տարի առաջ այս օրը. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ վարչապետ
Դժվարին ճանապարհ պետք է անցնել։ Մի կողմից անհրաժեշտ է արագացնել պետական սեփականությունը մասնավոր դարձնելու գործընթացը, մյուս կողմից՝ գոնե ինչ-որ չափով միառժամանակ պետք է պահել ապագա չունեցող սոցիալիստական տնտեսության մի մասը՝ գործազրկության կտրուկ աճը կանխելու և տնտեսության համար անհրաժեշտ հումք ստանալու նպատակով։

Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր. Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին 2013թ.
Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:
ՀՅԴ֊ն չի կարող եկեղեցին չպառակտել
Կասկած կա, որ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի պատճառներից մեկը եկեղեցիների միավորմանը ձեռնամուխ լինելու անպատեհ փորձն էր՝ Անթիլիասի կաթողիկոսին Հայաստան բերելով։