Մամուլ
Միքայել Մինասյանը Վրաստանում հարսանիքի քավոր է եղել. «Հրապարակ»
Մինասյանի մտերիմներից մեկի՝ «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանի որդու հարսանիքն է եղել:

Սպառողական զամբյուղի մթերքները կրկին թանկացել են. «Ժողովուրդ»
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:

Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ»
Փաստաբանական համայնքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանի ընկերության ձերբակալված աշխատակիցների առաջ ձայնագրություններ է դրել, որտեղ լսվում է քաղաքացու խոսակցություն, թե իրեն ստիպողաբար՝ շահագրգռելով բերել են հավաքի։
Իշխան Սաղաթելյանը մեկնել է Մոսկվա. «Ժողովուրդ»
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երկուշաբթի գիշերը մեկնել է Մոսկվա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա անխոչընդոտ հատել է սահմանը և հասել է ՌԴ մայրաքաղաք։