Վերլուծություն
ԱՄՆ-ն խառնվա՞ծ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին Հայաստանում վերաբերում են բավականին թերահավատորեն ու զգուշավոր։ Կա տարածված կարծիք, որ այս անգամ նույնպես ոչինչ չի ստացվի և Թուրքիան չի գնա առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։

Նախկին նախագահների «խորը հարգանքը» պետական ինստիտուտների նկատմամբ
Ով-ով, սակայն նախագահի բարձր պաշտոնը զբաղեցրած գործիչները պետք է որ քաջ գիտակցեին, թե իրե՛նք իրենց ժամանակին ինչքան անհաճո իրավիճակում էին հայտնվում, երբ քաղաքական հակառակորդներն իրենց հանդեպ այսպես էին վարվում, ինչպես նաև երկիրն ինչքան էր տուժում այդ պառակտվածությունից

Ինքնախաբեության զոհերը. Վրաստան, Հայաստան, Ուկրաինա
Քանի դեռ այս պետությունների էլիտաները խնդիր կունենան իրողությունների հետ հաշվի նստելու և իրավիճակում հնարավորությունների առավելագույնը քաղելու պարզ գիտակցության հետ, որ իրենց խնդիրները հենց իրենցն են ու լուծվելու են բացառապես սեփական ուժերի ներածին չափով, ինքնախաբեության թակարդից դուրս գալը անհնարին կլինի։

Պուտինը՝ Հաննիբալի անհույս աշակերտ կամ «եվրոպական Իրանի» առասպելը
Պուտինն ու իր գլխավորած էլիտան պարտվում է Արևմուտքի հետ պատերազմում՝ հենց ռազմավարական մտածողության շրջանակներում։
Մեծ շահերի բախման ասպարեզում
Հայաստանը պաշտոնապես չի արձագանքել արդեն երկու օր շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությանը։