Վերլուծություն
Բրյուսելյան «հումանիտար» հանդիպումը չի չեզոքացնի Մոսկվայի առաջատարությունը
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ բրյուսելյան հանդիպմանը նախորդած ակնկալիքները միանշանակ չէին։

Ընդդիմության հանրահավաքի բանաձևը փարիսեցիության աղաղակող ապացույց է
«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության» հավակնոտ խորագրով ընդդիմության հանրահավաքը ահազանգում է՝ բրյուսելյան հանդիպումը ՀՀ և Արցախի համար համար անցանկալի ուղով է ընթանալու։ Այստեղ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե հաշվի չառնեինք երկու հանգամանք։

Դիվանագիտությունը անառողջ աղմուկ չի սիրում
Հավաքական մահն ու զրկանքը, ինչպես դասականն է փայլուն ձևակերպում, միշտ բաժին է հասնում հանրությանն ու ժողովրդին, իսկ ազատությունն ու պատերազմի բարիքները՝ նրա՝ մի խումբ սիրասուն ու ճարպիկ զավակներին։

Պետությունը չի կարող լինել «համարյա» ստացված հաղթանակների գերին
Ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցն անցավ պաշտոնական այցելությունների մթնոլորտում, և հերթական անգամ հանրային դիսկուրս տեղի չունեցավ, թե ինչ էր այդ պատերազմը և ինչ հանրային միֆերի տեղիք է տվել։ Եթե մի փոքր ձևափոխենք հայտնի դասականի խոսքը, կստացվի, որ երբեք այնքան չեն ստում (խեղաթյուրում), որքան պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո։
Մինսկի խումբը կարող է հավասարակշռել Թուրքիայի ախորժակը
Մինսկի խմբի բացակայությամբ Հարավային Կովկասում մնում են Թուրքիան և Ռուսաստանը, ինչի աննպատակահարմարությունները և հնարավոր ռիսկերը ՀՀ-ի համար տեսանելի են ներկայումս ընթացող գործընթացներով։