Վերլուծություն
Ընդդիմությունը հիմա էլ ֆեյք կուսակցություններով է «խաղում»
Շատ ավելի հետաքրքիր է, թե ո՞ր կուսակցություններն են սատարում արդեն մեկ ամսից ավելի փողոցային պայքար մղող, և այդպես էլ կրիտիկական զանգված հավաքել չկարողացող խորհրդարանական ընդդիմությանը։

Ընդդիմությունը հիմա էլ անցել է հանրությանը հավատաքննելու գործին
Ի տարբերություն Լյուիսի հեքիաթի հերոսների, ընդդիմությունը փոխվելու ռեսուրս չունի։

Ինչու՞ են կրակում սահմանին. հնարավո՞ր է խաղաղություն
Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության բնագավառում ներգրավված է մի շարք գործընթացներում, որոնք թեպետ հատվում են և, գուցե, միմյանցից շարունակվում, սակայն տարբեր գործիքակազմ են պահանջում։

Դիվանագիտությունը բիզնեսի վերածած մարդիկ պաշտոնանկությունից հետո են հիշում Արցախը
ԱԺ-ի ընդդիմության բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցների թվում են նաև ՀՀ ԱԳՆ մի խումբ նախկին պաշտոնյաներ, որոնք շաբաթներ առաջ մի խումբ հայտնի անձանց հետ հայտարարություն-մանիֆեստ էին տարածել՝ «Արցախի ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» ճչացող, պաթոսային ու «ֆիդայական» վերնագրով։
Իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության վերջի սկիզբը. լճացում՝ մինչև վերջ
Շուրջ մեկ ամիս է՝ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները շարունակում են հանրահավաքները և բողոքի ակցիաները։ Իհարկե, ընդվզման գործողություններ իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել առկա մթնոլորտը, սեփական հնարավորությունները և քայլերի համապատասխանությունը տվյալ մթնոլորտին ու ակնկալվող արդյունքները։ Այս առումով՝ ընդդիմության գործողությունները թվում են ոչ համարժեք։