Արցախ
Բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որ Ադրբեջանը մտադիր է օգտագործել Արցախի ժողովրդի դեմ. ԱՀ ԱԳՆ
Տևական շրջափակումը, անտանելի կենսապայմանների ստեղծումը, կյանքի և անվտանգության իրավունքի մերժումը, այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կանոնավոր և զանգվածային խախտումները, բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որոնք Ադրբեջանը մտադիր է շարունակել օգտագործել Արցախի ժողովրդի դեմ։

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվություն է տարածում
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Արցախում խուլիգանության փաստով հարուցվել է քրգործ
2023թ. մայիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան-17 հասցեում տեղակայված՝ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղում տարաձայնությունների պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել, հայտնում է Արցախի դատախազությունը։

«Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ․ որ Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել»․ Արցախի ՄԻՊ
Իրողություններն առավել քան պարզ են ու հասկանալի․ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Հիշեցնում եմ բոլոր այն կողմերին, որոնք, այս պարզ ճշմարտությունները հասկանալով հանդերձ, չտեսնելու են տալիս կամ դիտավորյալ զբաղվում են ինքնախաբեությամբ, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխման պատասխանատվություն ունի միջազգային հանրությունը՝ որպես հավաքական հանրույթ, իսկ այդ պատասխանատվության ձախողումը բոլորի հանցակցությունն է։
Ադրբեջանական դիրքերի դիմաց ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ չեն իրականացվել․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։