Արցախ
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ
Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Օձի հայտնաբերման դեպք` Ստեփանակերտում
Տեղզննման աշխատանքների արդյուքնում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։

ՊԲ-ն չի կրակել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Քննարկում՝ Ամերիկայի հայ իրավաբանական միության ներկայացուցիչների հետ
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների հետևանքով Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունների կողմից տարվող փաստահավաք աշխատանքները։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը». Հարությունյանը՝ Պուտինին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: