Արցախ
Ադրբեջանի ԶՈւ-ն 2 ական է արձակել Կիչան համայնքի, մեկ ական՝ Ճանկաթաղի ուղղությամբ
Ինչպես հայտնում է Արցախի ՊՆ-ն, հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ կիրառել է ականանետ
Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։

ԱԻՊԾ սակրավորները 159 միավոր ռազմամթերք են հայտնաբերել
2023 թվականի հունիսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1103 զանգ, որից 11-ը՝ տեխնածին, 47-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողների ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ։
Արցախից 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ։
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։