Արցախ
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի` 2023թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։

Արցախից 15 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ հուլիսի 5-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ադրբեջանը Շուշիի և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը
Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ հայտնում են ԱՀ ՊԲ–ից։

ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման երկու դեպք
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի վերաբերյալ։
Արցախի նախագահը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. այս մասին տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, առանց հրապարակելու նամակի բովանդակությունը։