Արցախ
Արցախի նախագահը ահազանգ-դիմում է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։

Վիտալի Բալասանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը
Ավելի վաղ պաշտպանը հայտնել էր, որ ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան։

Ադրբեջանական ԶՈՒ-ն այսօրվա մեջ Շուշիում երկրորդ անգամ է խախտել հրադադարը
ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվում է դատարանում
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախում ձերբակալվել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կրակոցներ է արձակել՝ կիրառելով ականանետ ու նռնականետ
ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։