Արցախ
Ռաշիդ Բեգլարյանը ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ․ ԱՀ տեղեկատվական շտաբ
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:

Լեռնային Ղարաբաղում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Բեգլերյան Ռաշիդ Արամիսին (ծնված 1962 թ.): Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն Արցախի հարցով դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին
Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։
Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները. Արցախի ՄԻՊ
Ամենակարևոր սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության: