Արցախ
Ադրբեջանը կրակել է Ասկերանում դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ
Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։

Զանգ-հանդիպում ենք ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազի հետ. Արցախի նախագահ
Զանգ-հանդիպում ենք ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հետ, ով մեզ է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:

Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ օգոստոսի 9-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախում դադարեցվում է սննդի և 1-ին անհրաժեշտության ապրանքների տրամադրման դիմումների ընդունումը
Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ:
Ասկերանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։