Արցախ
Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին (ԱՄԲՈՂՋԱԿԱՆ)
Հիմնական սկզբունքներ և պարամետրեր հայ բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովումը նախկին Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում՝ համապատասխան Ադրբեջանի օրենսդրությանը։

Կրակել են կոմբայնի ուղղությամբ. քաղաքացուն հաջողվել է փրկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:

Արցախում ակտիվիստները շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առավոտյան խաղաղապահները փորձել են բացել ռազմաբազայի մուտքը, սակայն չի հաջողվել։

ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը
Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստում կքննարկվի Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։