Արցախ
Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ Արցախի ՊԲ
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Բեռլինն աջակցում է Լաչինի միջանցքով ազատ երթևեկությանը․ ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատուն
«Գերմանիան ՄՔԴ-ի վճռին զուգահեռ աջակցում է Լաչինի միջանցքով ազատ, բաց երթևեկությանը՝ ԼՂ-ի բնակչությանը մատակարարումներով ապահովելու համար»,– ասված է դեսպանատան հրապարակման մեջ։

Ադրբեջանի ԶՈւ–երը տևական օրեր է՝ կրակի տակ են պահում Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ–երը տևական օրեր է՝ կրակի տակ են պահում Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը։
Միջազգային սոցիալիստական շարժումն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։