Արցախ
Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի մի շարք դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվի
Գերատեսչությունից հայտնում են, որ մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։

Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով
Քանի որ կտրոնները համարակալված են, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։

ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Ասկերանի շրջանում
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին` ժամը 18:10-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախում հողօգտագործողներին հորդորվում է պահեստավորած ցորենը վաճառել պետությանը
Դա կախված է, նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։
«Ակնկալում ենք, որ Մայր հայրենիքն ու Սփյուռքը հավատարիմ կմնան միասնականության երդմանը»․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 265 օր շրջափակման մեջ ապրող հայրենակիցներին դիմել է տեսաուղերձով: