Արցախ
ԱՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ասկերանի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Սեպտեմբերի 6-ից Արցախում կդադարեն գործել դպրոցներում տեղակայված հացի տրամադրման կետերը
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել նույնպես սեպտեմբերի 6-ին:
Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։