Արցախ
Դիվերսիայի և վիրավորի մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կեղծիք է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ, ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։

Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ
Երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Արցախի ԱԳ նախարարը ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։

Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ
Սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Հացը կվաճառվի չօգտագործված կտրոնը ներկայացնելու դեպքում
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտ քաղաքում կիրականացվի հացի վաճառք այն անձանց համար, ովքեր չեն կարողացել իրացնել նախորդ ութ օրվա համար նախատեսված 1-ից 8-րդ կտրոնները: