Արցախ
Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի ողջ երկայնքով հրթիռահրետանային հարվածներ է հասցնում. ՊԲ
ԱՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել. «Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

ԼՂ տարբեր շրջաններում ինտերնետի և հեռախոսակապի անհասանելիություն կա
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ հայտնել է. «Պայթյուններ Ստեփանակերտում. Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում»։

Հրետակոծվում է Ասկերանի և Ստեփանակերտի շրջակայքը. ԱՀ ԱԺ պատգամավոր
«Հրետակոծվում է Ասկերանի և Ստեփանակերտի շրջակայքը». այս մասին Radar Armenia-ին հայտնել է Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։

Ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊԲ-ն կրկին հերքել է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը ։
Արցախից 7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։