USD387.50
EUR405.22
RUB3.95
Երևան 13 ℃
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
«Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ Արցախի քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»։
Սյունիքի մարզում 1298 անձի կեցության հարց է լուծվել, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268։
ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել:
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։
Սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել: Ըստ ադրբեջանական Meydan TV-ի՝ զոհվածների թիվը 199 է։
Տարածաշրջան է ուղարկվում մարդասիրական հարցերով մասնագետ. հայտնում են ԵՄ-ից։
Ադրբեջանական SOCAR ընկերությունն այսօր ավելի քան 60 տոննա վառելիք է ուղարկել Ստեփանակերտ. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։
Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել
Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը
44-օրյա պատերազմը՝ լուսանկարներով (ՖՈՏՈՇԱՐՔ)
Աշխարհի ամենամեծ զբոսանավը գրեթե պատրաստ է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ Պեկինում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 10-ամյա գահակալությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Խորհրդարանական հանրապետություններից ավելի հաճախ են բռնապետություններ ու նույնիսկ ֆաշիստական վարչակարգեր ծնվել»․ Լևոն Տեր–Պետրոսյան
2023թ. Ռոբերտ Քոչարյանը հերքում է 2003թ. Ռոբերտ Քոչարյանին
Վիգեն Խաչատրյանի հիշատակին. ելույթ 1990թ. օգոտսոսի 4-ի ԳԽ նիստում
Հայոց ցեղասպանությունը քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից. Լևոն Տեր-Պետրոսյան