Արցախ
Քննարկվել են Արցախի առողջապահական ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակա ստորաբաժանումների պատասխանատուների հետ ու ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանին:

Արցախի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Հիքմեթ Հաջիևի հայտարարության
Ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի, Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ։

«Անցել են իմ անձի հասցեին կեղծ, պախարակող տեղեկություններ տարածելուն»․ Արցախի պետնախարար
Արցախում ռուսական համայնքի հետ պլանավորված մեր ծրագրերը առաջիկայում կյանքի կոչելը երևի ոմանց մոտ ծանր ապրումներ կառաջացնի, եթե ոչ նյարդային ցնցումներ:

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է:
Մենք չենք կարող մեր կենսական շահերն անտեսել. ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն «Արցախպրեսի» հետ զրույցում հայտարարել է, թե Արցախի ն ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցն իրենց առանցքային նպատակներից է. «Շատ կարևոր է, որ այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ «Այդ երկու նպատակները միավորվում են մեր ժողովրդի գլխավոր նպատակի՝ ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա լրիվ ճանաչման մեջ»: