Ֆինանսներ
Վարձատրություն պետությունից՝ սեփական այգին մշակելու համար (տեսանյութ)
Սեզոնային զբաղվածության ծրագրով Կառավարությունն այս տարի աշխատավարձի տեսքով 180 մլն դրամ է բաշխել 1000-ից ավելի ընտանիքի:

Հայաստանում պաշտոնապես բացվեց 18 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալիզացիա ունեցող Evolution ընկերությունը
Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվեց Evolution-ը, Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200 մլրդ շվեդական կրոն (մոտ 18մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա ունեցող ընկերությունը, որի մասին դեռևս 1,5 տարի առաջ էի պատմել։ Ընկերությունն արդեն 200-ից ավել աշխատակից ունի ու պլանավորում է հաջորդ մեկ տարվա մեջ հասցնել 1000-ի։

ԿԲ նախագահը մասնակցել է ԱՄՀ տարեկան համաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որը վարել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը:

«Standard and Poor’s»-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:
Վահան Քերոբյանը մասնակցել է անասնաբուծական համալիրի հիմքում առաջին քարե բլոկի տեղադրմանը
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրմանը։