Ժամանց
Ջեները այս տարի ևս վաղ է պատրաստվում Հելոուինին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քայլի Ջեներն այս տարի ևս ավելի վաղ է պատրաստվում առաջիկա Հելոուինին։ Նա ամեն անգամ իր տունը վերածում է իսկական սարսափ ֆիլմերի նկարահանման վայրի։ Ջենները ցույց է տվել, թե ինչպիսին է տարվա «ամենասարսափելի» տոնին պատրաստվելու գործընթացը։

Մեսսիի եղբայրը այցելել է Թումո Երևան
Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այսօր այցելեց Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։

Բուլղարիայում տաքսու վարորդը պատահաբար ներխուժել է մարզադաշտ
Աշխատակիցներից մեկը մոտեցել է տաքսու վարորդին և անկյունային դրոշակի մոտ բացատրել նրան, թե ինչպես վերադառնալ։

Երկնքում երկրորդ լուսին կերևա
Ի տարբերություն մեր հիմնական ուղեկից Լուսնի, որը մոտ 4 միլիարդ տարի ուղեկցում է մեր մոլորակին, այս «նոր փոքրիկ լուսինը» Երկրի շուրջ կմնա մոտ երկու ամիս, այնուհետև կվերադառնա իր «տուն»՝ Արջունա աստերոիդային գոտի։
Հարիսը NBA-ի նախկին բասկետբոլիստների փոդքասթի հյուրն է եղել
ԱՄՆ նախագահի թեկնածու Կամալա Հարիսը մասնակցել է All the Smoke փոդքասթին, որի հեղինակներն են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին խաղացողներ Մեթ Բարնսը և Սթիվեն Ջեքսոնը: