Մշակույթ
Հաճախ արվեստը դառնում է ամենադժվար խնդիրների մասին խոսելու միակ ձևը. Անդրեասյան
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

Թանգարաններ մինչև 12 տարեկան երեխաների մուտքը կլինի անվճար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե մայիսի 1-ից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև վրացի նշանավոր երգչուհի Թամարա Գվերդծիթելիին
Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։ Նրանց ուղեկցել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։

Կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին որոշմանը, որով արգելոցի տարածքը սահմանվել է 5.8 հեկտար:
Թատրոնների տնօրենների հետ քննարկվել են աշխատանքային ընթացիկ խնդիրներ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերական կազմակերպությունների տնօրենների հետ: Քննարկվել են կառավարման համակարգի արդիականացման, ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: