Արտակ Խաչատրյան
Վրանները հավաքվեցին, բայց ներընդդիմադիր կռիվները նոր թափ ստացան
7 Հուլիսի 2022, 20:05
Ավելի քան մեկ ամիս Ֆրանսիայի հրապարակը զբաղեցրած «Դիմադրություն» շարժումը վրանները հավաքեց և հեռացավ։ Բայց որպեսզի այդ քայլը կողմնակիցներին չհուսալքի, իսկ հակառակորդներին առիթ չտա՝ խոսելու պայքարի ձախողման մասին, շարժման ղեկավարները փորձում էին համոզել, թե պայքարի նոր փուլ է սկսվում։