Երևան

Արաբկիրում մեկնարկել են բարեկարգման մեծածավալ աշխատանքներ

Արաբկիր վարչական շրջանում մեկնարկել են շինարարական, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Շրջայցի ժամանակ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը ծանոթացել է Ադոնց փողոցում իրականացվող եզրաքարերի հիմնանորոգման գործընթացին, թերությունների հետ կապված պահանջել շտապ դրանք շտկել:

Քանաքեռ ՀԷԿ բանավանի զբոսայգում շների զբոսանքի համար, ըստ սահմանված չափորոշիչների, կառուցվում է առանձնացված տարածք: Ադոնց 17 շենքի առջև իրականացվում են վթարային հենապատի վերականգնման աշխատանքներ:

Նոր հենապատ է կառուցվում Արաբկիր զբոսայգուն հարակից տարածքում: Հաշվի առնելով բնակիչների առաջարկությունները, տեղում շինարարի հետ քննարկման արդյունքում, որոշում ենք կայացրել կատարել լրացուցիչ մայթային հատվածի կառուցման աշխատանքներ: Արաբկիր այգում հանձնարարվել է վերանորոգել վնասված նստարանները:

Ազատյանը ծանոթացել է նաև Կոմիտաս 22 հասցեում բակային տարածքի հիմնանորոգման, Քոչար 27 հասցեում հիմնանորոգվող բակային տարածքի և նոր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներին:
Այգեձոր փողոցում ասֆալտապատման աշխատանքների հետ կապված հանձնարարվել է ցածր դիտահորերի նիշերը բարձրացնել և ուշադիր լինել որակական բարձր չափորոշիչների պահպանմանը: