Երևան

«Շրջանավարտների համար թող այս օրը լինի հաջողությունների, նոր նվաճումների և բացահայտումների սկիզբ». Տիգրան Ավինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի փոխքաղաքապետ, ՀԱՊՀ (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Վերջին զանգի առթիվ.

«Այսօր ՀՀ հանրակրթական դպրոցներում նշվում է Վերջին զանգը։

Դպրոցին հրաժեշտ տալը յուրաքանչյուրի կյանքում ամենից կարևոր և հիշարժան պահերից է։ Բոլոր շրջանավարտների համար թող այս օրը լինի հաջողությունների, նոր նվաճումների և բացահայտումների սկիզբ։

Որպես ՀԱՊՀ (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ այսօր ներկա գտնվեցի դպրոցի Վերջին զանգի միջոցառմանը, և միասին ճանապարհեցինք ևս մեկ սերնդի՝ դեպի կյանքի նոր շրջափուլ։

Շնորհավո՜ր Վերջին զանգ, սիրելի շրջանավարտներ»։