Միջազգային

Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից

Միջազգային լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից։ Հաղորդվումէ, որ նրա վրա կրակել են չորս անգամ, մեկ գնդակ դիպել է որովայնին։

Ֆիցոյի վրա կրակել են ամբոխից, երբ նա Հանդլովա քաղաքում կառավարության արտագնա նիստից հետո դուրս է եկել հանրության մոտ: Ականատեսների խոսքով ՝ վարչապետն ընկել է, նրան մեքենայով արագ տեղափոխելլ են հիվանդանոց։

Կրակողը տեղում ձերբակալվել է։ Նրա անունն առայժմ չի հաղորդվում։

Սլովակիայի նախագահ Չապուտովան դատապարտել է վարչապետ Ֆիցոյի վրա դաժան հարձակումը։