Միջազգային

«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով

Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլեւ լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից. այս մասին գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ըստ Ամիրբեկովի, այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։ Ամիրբեկովը ընդգծել է, որ եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ «Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանի մեջով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի», - ասել է նա: