Միջազգային

«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը դրա անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատելի աճ. այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

Նա ընդգծել է, որ «բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»։ «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է մասնակից երկրների համար»,- պարզաբանել է Պեսկովը։ «Մասնակից երկրները դա գիտեն, և, ամենայն հավանականությամբ, այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։