Միջազգային

Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ

Ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին կասկածվում է պատվիրված սպանություն կազմակերպելու մեջ։ Ըստ դատախազության և Ուկրաինայի ազգային ոստիկանության՝ նա մարդկանց է վարձել՝ 2003 թվականի օգոստոսին Թեոդոսիայի կենտրոնում իրավաբանական ընկերության տնօրենի վրա հարձակվելու համար։ Այնուհետ չորս տղամարդ դաժանաբար ծեծել ու դանակահարել են փաստաբանին, սակայն վերջինս փրկվել է։ 2003 թվականին իրավապահները ձերբակալել են սպանության հեղինակներին, սակայն այժմ ենթադրվում է, որ ոստիկանությունը հաստատել է պատվիրատուի ինքնությունը հաստատող անհերքելի ապացույցներ։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ Կոլոմոյսկու շարժառիթը վրեժն էր՝ գործարքում համագործակցելուց հրաժարվելու համար: Փաստաբանը չի կատարել ԲԲԸ-ից մեկի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները վերացնելու և անվավեր ճանաչելու պահանջները. ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։